Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Վերջ պիտի դնեմ Եգիպտոսի բազմությանը Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքով»»։ [10] (Սինոդական թարգ․)
Ինչպես որ 16:7-րդ և հաջորդող, 22:11-րդ և հաջորդող համարների պարագայում էր, միայն թե ոչնչացման «գործիքն» այստեղ է, որ բացահայտվում է:
«Բազմությանը» - եբրայեցերենում դարձյալ կիրառված է «գամոն» բառը, ինչպես որ 29:19-րդ և 4-րդ համարների պարագայում էր։ Եգիպտոսն առանձնապես խիտ էր բնակեցված։ Սակայն այստեղ հիմնականում նկատի են առնվում նրա խայտաբղետ (տարբեր ազգություններից բաղկացած) զորքերը («գամոն» - «ամբոխ»՝ 39։11-րդ համարում, ուր խոսվում է Գոգի հորդաների մասին)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Եգիպտացիների զօրքերը կորստեան եմ մատնելու բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքով, ե՛ւ իրեն, ե՛ւ իր ազգն էլ՝ հետը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի հարստությունը պիտի ոչնչացնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Եւ կորուսից զբազմութիւն Եգիպտացւոցն, 'ի ձեռն Նաբուքոդոնոսորայ արքային Բաբելացւոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: