Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։15

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եթե այդ անօրենը վերադարձնի գրավը, հափշտակածը հատուցի, կյանքի կանոններով ընթանա՝ առանց որևէ վատ բան անելու, ապա նա պիտի ապրի, չպիտի մեռնի»։ [15] (Սինոդական թարգ․)
   

   Քանի որ հատկապես կարևոր է մեղավորի դարձը, ուստի այն ավելի ճշգրտորեն է սահմանվում, և ի դեպ՝ մատնանշվում է դրա միայն երկու դրսևորում, և այդ երկուսն էլ վերաբերում են ունեցվածքին։ Հավանական է, որ այս երկու մեղքերը հատկապես տարածված են եղել Բաբելոնում հաստատված հրեա գաղթականների՝ աղքատ համայնքների շրջանակներում (Եզեկ․ 18:7-րդ համարի բացատրությունը):

   «Կյանքի կանոններով ընթանա․․․» - «եթե օրենքը մարդուն կյանք չի ընձեռել, ապա դա ոչ այնքան օրենքի թերություն է եղել, որքան հենց մարդու թերացումը՝ օրենքը կատարելու հարցում իր անզորությամբ պայմանավորված» (Հռոմ․ 7։10, 12, Գաղ․ 3։21; Տրոշոն)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) պարտապանին յետ տայ գրաւը, վերադարձնի յափշտակածը, ընթանայ կեանքի պատուիրաններով, անիրաւութիւններ չգործի, - հաստատ ապրելու է ու չի մեռնելու:
(Արարատ թարգ․) ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։
(Գրաբար) և զգրաւ պարտապանին 'ի բա՛ց տացէ, և զյափշտակութիւնն դարձուցանիցէ, 'ի հրամանս կենաց գնասցէ չառնե՛լ զանիրաւութիւն. կելո՛վ կեցցէ՝ և մի՛ մեռցի․