Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։11

Ա. Լոպուխին

«Տոներին և հանդիսավոր օրերին հացի ընծան մեկ արդու («yefa») է մեկ ցլիկի և մեկ արդու («yefa»)՝ մեկ խոյի համար, և գառների համար՝ այնքան, որքան կարող է տալ նրա ձեռքը, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին («yefa»)»։ [11] (Սինոդական թարգ․)
   

    «Տոներին» - եբրայեցերենում` «khaggim» (Վուլգաթան այս հատվածում չգիտես ինչու տարընթերցում է «nundiuis» - «տոնավաճառներ»):

    «Հանդիսավոր օրերին» - եբրայեցերենում` «moadim» - տե'ս Եզեկ. 45:12-րդ համարի բացատրությունը: Սակայն «khaggim»-ի (խոսքը Պասեքի և Տաղավարահարաց տոների մասին է) ժամանակ գառան զոհաբերություն չէր մատուցվում (բացառությամբ այն դեպքերի, երբ գառը մատուցվում էր որպես ամենօրյա զոհաբերություն): Յոթանասնից թարգմանության մեջ օգտագործվում է «mana» բառը - տե՛ս 5-րդ համարի բացատրությունը: Առհասարակ այս համարը սույն գլխի 5-րդ, 7-րդ և Եզեկ. 45:24-րդ համարների կրկնությունն է։ Խոսքի մեջ ենթակա առկա չէ, բայց հաստատապես ենթադրվում է, որ ենթական «իշխան»-ն է:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տօներին ու հաւաքոյթներին կը լինի՝ եփուած մաննա զուարակի հետ, մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս ինքը կը կամենար տալ. մէկ քսեստ իւղ էլ՝ հացի հետ:
(Արարատ թարգ․) Տոներին և հանդիսավոր օրերին հացի ընծան մեկ արդու է մեկ ցլիկի և մեկ արդու՝ մեկ խոյի համար, իսկ գառներին՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։
(Գրաբար) 'ի տօնս և' ի ժողովս՝ եղիցի մաննա եփեալ ըստ զուարակին, և մաննա ըստ խոյին և ըստ որոջացն, որպէս պատրաստեսցի 'ի ձեռս նորա և քսէստ մի իւղոյ ըստ հացին։