Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։13

Ա. Լոպուխին

«Ամեն օր Տիրոջը որպես ողջակեզ մատուցի'ր մեկ տարեկան անարատ գառ. ամեն առավոտ մատուցի'ր այն»։ [13] (Սինոդական թարգ․)
   

    «Մատուցի'ր» - Յոթանասնից թարգմանության մեջ, Պեշիթոյում և Վուլգաթայում` «թող (պիտի) անի (մատուցի)», այսինքն՝ պիտի մատուցի իշխանը՝ պաշտամունքային արարողության գլխավոր հովանավորը (տե՛ս Եզեկ. 45:9-17-րդ համարների վերաբերյալ նախորդիվ արված նկատառումները), որը և պարտավոր էր որպես ժողովրդի ներկայացուցիչ հանդես գալ ինչպես տոնական, այդպես էլ ամենօրյա զոհաբերությունների ժամանակ, չնայած որ, իհարկե, նա միշտ չէ, որ պետք է անձամբ ներկա գտնվեր այդ արարողություններին:

    «Ամեն առավոտ» - Մովսիսական օրենքը պահանջում էր այդ զոհաբերությունները մատուցել նաև երեկոյան, բայց Եզեկիելը նոր օրենք է սահմանում. Եզեկիելի կողմից, առհասարակ, ժամանակի յուրաքանչյուր շրջափուլի միայն սկզբնական հատվածն էր սրբագործվում՝ կես տարին, ամիսը, շաբաթը, օրը....Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «mana» բառը (տե՛ս 5-րդ համարի բացատրությունը):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Նա Տիրոջը, որպէս ողջակէզ, կը մատուցի մէկ տարեկան առանց արատի մի ամլիկ գառ, եւ դա կ՚անի ամէն օր վաղ առաւօտեան:
(Արարատ թարգ․) Եվ ամեն օր մեկ տարեկան անարատ գառ պիտի ողջակեզ մատուցես Տիրոջը. այն ամեն առավոտ պիտի մատուցես։
(Գրաբար) բուծ մի տարևոր անարատ արասցէ յողջակէզ Տեառն, հանապազօր այգո՛ւն այգուն արասցէ զայն: