Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։7

Ա. Լոպուխին

«Իբրև հացի ընծա նա պիտի մատուցի մեկ արդու («yefa»)՝ մեկ ցլիկի համար, և մեկ արդու («yefa»)՝ մեկ խոյի համար, իսկ գառների համար՝ այնքան, որքան կարող է տալ նրա ձեռքը, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին («yefa»)»։ [7] (Սինոդական թարգ․)
   

    «Որքան կարող է տալ նրա ձեռքը» - եբրայեցերենում այս հատվածը մի փոքր տարբերվում է 5-րդ համարում առկա համապատասխան հատվածից: Յոթանասնից թարգմանության մեջ այսպես է՝ «նրա ձեռքի պարգևը», իսկ այստեղ՝ «որքան նրա ձեռքը կձգվի» (մեկ բուռ): Սակայն ամեն դեպքում պատճառ չունենք այս երկու հատվածների միջև իմաստային տարբերություն արձանագրելու համար:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Կը մատուցի նաեւ ազնիւ ալիւր՝ զուարակի հետ, ազնիւ ալիւր ու մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս որ ինքը կը կամենար տալ, ազնիւ ալիւրի հետ էլ՝ իւղ:
(Արարատ թարգ․) Եվ մեկ արդու՝ մեկ ցլիկի համար, և մեկ արդու մեկ խոյի համար պիտի մատուցվի իբրև հացի ընծա, իսկ գառների համար՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։
(Գրաբար) Եւ նաշիհ ըստ զուարակին, և նաշիհ և մաննա ըստ խոյին՝ և ըստ որոջացն. որպէս և պատրաստեսցի 'ի ձեռս իւր. և եւղ ըստ նաշհւոյն: