Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։5

Ա. Լոպուխին

«Եվ նորից չափեց հազար [կանգուն], և այդտեղ արդեն կար մի գետակ, որով ես չկարողացա անցնել, որովհետև ջուրն այնքան բարձր էր, որ ստիպված էի լողալ, սակայն քայլելով հնարավոր չէր անցնել այդ գետակը»։ [5] (Սինոդական թարգ․)
   

    Այդպիսով ջուրն ավելանում էր երկրաչափական պրոգրեսիայով:

    «Ես չկարողացա անցնել» - Յոթանասնից թարգմանության մեջ` «հնարավոր չեղավ (այսինքն՝ հրեշտակի համար հնարավոր չեղավ) անցկացնել», ինչպես որ 3-րդ և 4-րդ համարներում էր:

    «Ջուրն այնքան բարձր էր» - Յոթանասնից թարգմանության մեջ` «եռացող ջուրը», որը գետի լայնության ու խորության պատճառով փոթորկվում էր ծովի ջրերի նման։

    «Որ ստիպված էի լողալ» - բառացիորեն` «լողալու ջուր», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «աղմկող ջուր» (այսինքն` հոսող ջուր): Ռոզենմյուլերը սույն հատվածը համեմատում է Զենդ-Ավեստայի մի հատվածի հետ (թարգմ. Keukter, t. III, p. 16), որում Զրադաշտը քնի մեջ անցնում է ջրի միջով, և այդ ջուրը սկզբում հասնում էր նրա ոտքերի մատներին, հետո` ծնկներին ու գոտկատեղին, և վերջում՝ պարանոցին, ու Զրադաշտը իր հենց այս երազում է ցուցում տեսնում իր ուսմունքը զարգացնելու վերաբերյալ:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Իր չափով նա հազար ձողաչափ չափեց հոսանքը ու չէր կարողանում անցնել, որովհետեւ ջուրը հեղեղի յորձանք էր տալիս, որի միջով ոչ ոք չէր կարող անցնել:
(Արարատ թարգ․) Ապա չափեց հազար կանգուն, և մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը վարարել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ հնարավոր չէր անցնել։
(Գրաբար) և չափեաց հազա՛ր, չափովն զուխսն՝ և ո՛չ կարէր անցանել. զի յորդեաց ջուրն իբրև զյորձանս հեղեղաց ընդ որ ո՛չ ոք անցանիցէ: