Եզեկիելի մարգարեության մեկնություն 5։9

Ա. Լոպուխին

«Եվ քեզ հետ այն պիտի կատարեմ, ինչ Ես երբեք էլ չեմ արել ու հետագայում երբեք չեմ անելու՝ քո բոլոր պղծությունների պատճառով»։ [9] (Սինոդական թարգ․)
   

Անհնազանդ անաստվածը համապատասխանաբար պիտի ենթարկվի չլսված պատժի։ Այստեղ ակնհայտորեն երևում է, թե գերիների համար ինչպիսի չլսված իրողություն էր ազգի կործանման լուրը։ Երուսաղեմի գրավման և բաբելոնյան գերության վերաբերությամբ սա չափազանց խիստ արտահայտություն է թվում (ու կարծես թե հակասում է Մատթ. 24:21-րդ համարին)։ Հնարավոր է, որ այստեղ խոսքը Տիտոսի և Ադրիանոսի կողմից Երուսաղեմն ավերածության ենթարկելու մասին է։ Եվ այս վերջին ընկալմանը հազիվ թե կարող է խոչընդոտել այն նկատառումը, որ այն ժամանակ հրեաներն այլևս Աստծո ժողովուրդը չէին, և որ նրանք պատժվեցին արդեն մի նոր մեղքի համար՝ Մեսիային մերժելու համար (Kliphoth, Das Buch Ezechiels Prophet, 1864-1865, տե՛ս սույն հատվածի մեկնաբանությունը)․ ժողովուրդն ու նրա մեղքը չի կարելի այդ եղանակով բաժանել դարաշրջանների միջև։
   
   Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:5

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) եւ ձեր պղծութիւնների պատճառով ձեզ պիտի անեմ այն, ինչ երբեք չեմ արել ու այլեւս դրա պէս ոչինչ չեմ անելու:
(Արարատ թարգ․) Քո բոլոր պիղծ կուռքերի պատճառով քեզ հետ այն պիտի կատարեմ, որի նմանը երբեք էլ չեմ արել ու երբեք նորից չեմ անելու։
(Գրաբար) Եւ արարից ընդ քեզ՝ զոր ո՛չ երբէք արարի. և ո՛չ ա՛յլ ևս նմին նման արարից ըստ ամենայն պղծութեանցն քոց։