Ելից գրքի մեկնություն 28։3

Ա. Լոպուխին

Դու կխոսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց Ես իմաստության հոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնի սրբազան զգեստներ պատրաստեն, և նա դրանցով քահանայության պաշտոն կատարի Ինձ համար։ (Սինոդական թարգ․)[3]
   
    Զգեստները կարելու համար Մովսեսը պետք է ընտրեր «մտքով իմաստուն մարդկանց», որոնք հմուտ են եղել արվեստի և արհեստի մեջ (Ելք 31:6, 35:10, 36:1-2)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար:
(Արարատ թարգ․) Եվ դու խոսի՛ր բոլոր իմաստուն միտք ունեցողների հետ, որոնց Ես իմաստության հոգով լցրի, որ Ահարոնի համար զգեստներ պատրաստեն նրան սրբացնելու համար, որպեսզի նա Ինձ քահանայություն անի:
(Գրաբար) Եւ դու խաւսեսցիս ընդ ամենայն իմաստունս մտաւք, զորս լցուցից հոգւով իմաստութեան: Եւ արասցեն պատմուճան սուրբ` Ահարոնի ի սրբութիւն, որովք քահանայանայցէ ինձ: