Եսայու մարգարեության մեկնություն 2։9

Ա. Լոպուխին

Եվ մարդը խոնարհվեց, տղամարդը նվաստացվեց, և Դու նրանց չես ների։ (Սինոդական թարգ․) [9]
   

   Մարգարեին մարդու համար նվաստացում է թվում, իհարկե, հեթանոսության և նրա անբարոյականությունների մեջ ընկնելը:

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ստորացաւ մարդը, գետնամած խոնարհուեց տղամարդը, ես չեմ ների նրանց:
(Արարատ թարգ․) Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։
(Գրաբար) խոնարհեցաւ մարդ, եւ յերկիր կործանեցաւ այր. եւ ոչ ներեցից նոցա: