Եսայու մարգարեության մեկնություն 26։1

Ա. Լոպուխին

Այդ օրը Հուդայի երկրում պետք է երգվի այս երգը․«Մեր քաղաքն ամուր է, Նա մեզ փրկություն է տվել պատի և պարսպի փոխարեն»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Հաղթական մտքերը, որոնք սկզբում հեռվից էին հնչում ( 24:14, 16 և այլն), հետագայում իրենց արձագանքը գտան Սիոնի վրա և դեպի Սիոն գնացող ժողովուրդների մեջ (Ես․ 25:1 և այլն) և դեռևս չեն դադարել հնչելուց։ Հավատացյալների նոր, բարեպաշտ համայնքը սկսում է Հուդայի երկրում նոր երգ երգել, որում փառաբանվում են Բարձրյալի ճանապարհները։ Այդ համայնքը մի ամուր քաղաք ունի, որտեղ կարող են մուտք գործել միայն արդարները, իսկ բոլոր անարդար քաղաքներն էլ կործանված են։

   «Այդ օրը» – տե՛ս․ Ես․ 2:1։

   «Հուդայի երկրում»։ Թեկուզև այստեղ անկասկած խոսք է գնում Քրիստոսի գալիք Եկեղեցու մասին, որը պետք է ընդգրկի ամբոջ մարդկությանը և տարածվի բոլոր երկրներում, սակայն մարգարեն, որպես հին կտակարանյան հրեական Եկեղեցու անդամ, չի կարող պատկերացնել, որ Հուդայի երկիրը դադարելու է Աստծո կողմից սիրված և Նրա կողմից հատուկ պահպանվող մի վայր լինելուց։

   «Ամուր քաղաք»։ Իհարկե մարգարեի աչքերի առջև այստեղ նախևառաջ հառնում է Երուսաղեմը։

   «Պատի փոխարեն»։ Նոր քաղաքին առանձնապես ամուր պատեր պետք չեն գալու, քանի որ Տերն Ինքն է այն պաշտպանելու թշնամիներից։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար:
(Արարատ թարգ․) Այդ օրն այս երգն է երգվելու Հուդայի երկրում. «Մենք մի զորավոր քաղաք ունենք։ Նա հաստատում է փրկությունը որպես պարիսպ ու պատնեշ։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ երգեսցեն զերգս զայս յերկրին Հրէաստանի. թէ ահաւասիկ քաղաք զաւրացեալ եւ փրկութիւն մեր. կանգնեսցէ պարիսպ եւ պատուարս: