Ա. Լոպուխին
Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Քո ծառաների հետ արամեերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։ [11] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 36:1
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ապա Եղիակիմը, Սոմնասը եւ Յովաքը ասացին նրան. «Մեզ՝ քո ծառաների հետ խօսի՛ր ասորերէն, որովհետեւ մենք այն հասկանում ենք, մեզ հետ հրէերէն մի՛ խօսիր. ինչո՞ւ ես այդպէս խօսում, որ հասնի այն մարդկանց ականջին, որոնք պարիսպների վրայ են»:
(Արարատ թարգ․) Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, քո ծառաների հետ արամերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ Հուդայի լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։
(Գրաբար) Եւ ասէ ցնա Եղիակիմ, եւ Սովմնաս, եւ Յովաք. խաւսեաց ընդ ծառայս քո ասորերէն` զի լսեմք, եւ մի խաւսիր ընդ մեզ հրէարէն. եւ ընդէ՞ր խաւսիս յականջս մարդկանս որ անկեալ կան զպարսպաւս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: