Եսայու մարգարեության մեկնություն 40:30

Ա․ Լոպուխին

Եվ երիտասարդները հոգնում ու տկարանում են, և պատանիներն ընկնում են։ [30] (Սինոդական թարգ․)
   
   Այս խոսքերը նույնպես բացահայտում են միևնույն միտքն Աստվածային Ամենակարողության զորության մասին, սակայն այս դեպքում այդ բացահայտումը տեղի է ունենում հակաթեզի ճանապարհով, որով հակադրության մեջ են դրվում երիտասարդների ու ֆիզիկապես ամուր մարդկանց թուլությունն ընդդեմ ծերերի և ֆիզիկապես թույլերի ուժին, որոնք աստվածային շնորհների օժանդակությա՛մբ են զորացած։

   «Եվ երիտասարդները հոգնում են․․․և պատանիներն ընկնում են»։ Երիտասարդներն ու զորեղները (սլավոնական բնագրում՝ «ընտրյալները»), որ ամեն ազգի երանգն ու հույսն են, չեն դիմանում շարունակական ճնշմանը և, վերջիվերջո, տկարանում և ընկնում են։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի յոգնեն, քաջընտիր մարդիկ անզօր պիտի դառնան,
(Արարատ թարգ․) Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն,
(Գրաբար) Քաղցիցեն երիտասարդք, եւ վաստակեսցին մանկունք. եւ ընտիրք անզաւրք եղիցին: