Եսայու մարգարեության մեկնություն 41:10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, որովհետև Ես քո Աստվածն եմ․ Ես ամրացնելու եմ քեզ, օգնելու եմ քեզ ու օժանդակելու եմ քեզ Իմ արդարության աջով»: [10] (Սինոդական թարգ․)
   
   «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ… Ես ամրացնելու եմ քեզ, օգնելու եմ քեզ ու օժանդակելու եմ քեզ Իմ արդարության աջով»: Այս համարը սերտորեն կապված է նախկին երկու համարների հետ և ասես դրանց եզրահանգումը լինի:

   «Ես Քեզ հետ եմ» - այս հատվածը շատ մոտ և նման է «Էմմանուել» եզրույթին, որը նշանակում է «Աստված մեզ հետ է» (Ես. 7:14, 9:6 և այլ հատվածներ):

   «Ես ամրացնելու եմ… և օգնելու եմ ու օժանդակելու եմ քեզ․․․: Ամենամոտ իմաստով այստեղ, հավանաբար, նկատի է առնվում ա՛յն օժանդակությունը, որն անհրաժեշտ էր Իսրայելին՝ հաղթահարելու համար բաբելոնյան գերության ժամանակ սպասվող բոլոր դժվարությունները, ինչպես նաև, իհարկե, այստեղ խոսվում է առհասարակ հրեա ժողովրդին ցուցաբերվող աստվածային օժանդակության մասին, որի շնորհիվ, չնայած պատմական բոլոր աղետներին, հին աշխարհի բոլոր ժողովուրդներից միայն նա՛ է շարունակում իր գոյությունը մինչև ներկա ժամանակները:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով:
(Արարատ թարգ․) Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
(Գրաբար) Մի երկնչիր` զի ընդ քեզ եմ. մի խաբիր` զի ես եմ Աստուած քո, որ զաւրացուցի զքեզ. եւ աւգնեցի քեզ, եւ զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ: