Ա. Լոպուխին
«Լուռ նստի՛ր և մտի՛ր խավարի մեջ, ո՜վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու «թագավորությունների տիրուհի»»։ [5] (Սինոդական թարգ․)
«Լուռ նստի՛ր և մտի՛ր խավարի մեջ, ո՜վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու «թագավորությունների տիրուհի»»։ Բաբելոնի ճակատագրին վերաբերող մարգարեության այս հատվածը, մարգարեի սովորության համաձայն, ավարտվում է այն նույն մտքով, որով որ սկսվել էր, այսինքն՝ հարվածների տակ Բաբելոնական միապետության վերջնական կործանման մասին վճռական և անփոփոխելի հայտարարությամբ, կործանո՛ւմ, որ վրա էր հասնելու նրա նոր հակառակորդի կողմից։
«Խավար»-ը, համաձայն Սուրբգրային լեզվի, խորհրդանշում է «դժբախտությունը և գերությունը» (Ես. 50։10, Միք. 7։8 և այլ տեղիներ)։ Բաբելոնը և նրա թագավորները, ինչպես որ մեզ հայտնի է անձամբ Եսայի մարգարեի և այլ մարգարեների վկայություններից, իսկապես որ, հպարտորեն տիրում էին մյուս բոլոր ազգերին, և իզուր չէ, որ բաբելոնական միապետները կրում էին «թագավորների թագավոր» տիտղոսը (Ես. 13:19, Եզեկ. 26։7, Դան 2։37 և այլ տեղիներ)։ Եվ ահա այժմ իշխանություն ունեցող տիրակալի դիրքից նա պետք է իջնի խավար ու մենավոր բանտում բանտարկված գերի ստրուկի կարգավիճակին (հմմտ. Ողբ. 2:10, 3:2, Միք. 2:8):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խաւարի մէջ, ո՛վ քաղդէացիների դուստր, էլ չես կոչուի թագաւորութիւնների զօրութիւն:
(Արարատ թարգ․) Լո՛ւռ նստիր և մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու «թագավորությունների տիրուհի»։
(Գրաբար) Նիստ թախծեալ` զղջացեալ. մուտ ի խաւար դուստր քաղդեացւոց: ոչ եւս կոչեսցիս զաւրութիւն թագաւորաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: