Ա. Լոպուխին
«Լեռները կշարժվեն և բլուրները կսասանվեն, սակայն Իմ ողորմածությունը քեզանից չի հեռանա, և Իմ խաղաղության ուխտը չի սասանվի, - ասում է քեզ ողորմացող Տերը»։ [10] (Սինոդական թարգ․)
«Լեռները կշարժվեն և բլուրները կսասանվեն, սակայն Իմ ողորմածությունը քեզանից չի հեռանա․․․» - Սա չափազանց ուրախալի և մխիթաական միտք է, որն արտահայտվում է ամենաորոշակի, հանդիսավոր-կատեգորիկ կերպով, և այս միտքը պարզապես «աղերսում» է իրեն համեմատել Տեր Հիսուս Քրիստոսի հետևյալ նշանավոր խոսքերի հետ․ «Երկինքն ու երկիրը կանցնեն, սակայն Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ․ 24։35)։
«Ավելի հեշտ լեռներն ու բլուրները կշարժվեն, քան թե Իմ միտքը կփոփոխվի, - ինչպես որ ասվում է Ավետարանում։ - Այդպիսին է Իմ ողորմածությունը, որպեսզի խաղաղության ուխտը, որով աշխարհը Ինձ է միավորվել, պահպանվի ո՛չ թե նրանց արժանիքների համար, ում որ դա տրվել է, այլ Իմ ողորմածությա՛ն համաձայն» (Հերոնիմոս Երանելի)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից, եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ», -ասաց Տէրը:
(Արարատ թարգ․) Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։
(Գրաբար) եւ ոչ սպառնալեաւք իմովք շարժել զլերինս, եւ փոփոխել զբլուրս. ոչ ողորմութիւն իմ պակասեսցէ ի քէն, եւ ոչ ուխտ խաղաղութեան քոյ անցցէ: Ասաց Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: