Ա. Լոպուխին
Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. « Ես ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա Մեզ համար: Եվ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»: (Սինոդական թարգ․) [8]
8-13 համարներ: Իրեն մաքուր զգալով՝ Եսային անմիջապես լծվում է քարոզելու ծառայությանը, երբ լսում է Բարձրյալ հարցն այն մասին, թե ո՞վ է ցանկանում հրեա ժողովրդի մոտ գնալ: Աստված ընդառաջում է նրա ցանկությանը և նրան ուղարկում է որպես ժողովրդի քարոզիչ, սակայն միևնույն ժամանակ կանխագուշակում է նրա մարգարեական գործունեության անհաջողությունը: Եսայու խոսքերը ժողովրդին դեպի ճշմարիտ ճանապարհը չեն դարձնելու, այլ ընդհակառակը, ավելի են խորացնելու մեղքի մեջ: Մարգարեի այն հարցին, թե ժողովուրդը դեռ որքա՞ն ժամանակ պետք է մնա այդ իրադրության մեջ, Աստված պատասխանում է, որ փրկությունը ժողովրդին չի տրվելու ավելի շուտ, քանի դեռ նա իր վրա չի զգացել թշնամական արշավանքների բոլոր արհավիրքները և անգամ գերեվարությունն ու օտար երկիր տարագրությունը: Ժողովրդի վերջին տասնյակը կկործանվի՝ ընդհուպ մինչև հպարտ կաղնին, սակայն Իսրայելի ժողովուրդն ամբողջությամբ չի ոչնչանա:
Տերն իր այդ հարցադրմամբ կանչում և ոգեկոչում է Եսայուն՝ Տիրոջը ծառայելու համար մարգարեի ցուցաբերած պատրաստակամության համար:
«Մեզ համար», այսինքն՝ «Իմ և Իմ շրջապատի համար», ինչպես որ այս արտահայտությունը բացատրում են գրեթե բոլոր նոր արևելյան մեկնիչները՝ հիմնվելով Գ Թագ. 22:19-րդ և Սաղմ. 88:7-րդ համարների վրա: Որոշ հնագույն եկեղեցական մեկնիչներ էլ այս արտահայտության մեջ տեսնում են Աստծո դեմքերի եռակիությունը (Հերոնիմոս Երանելի), սակայն նրանց մեկնաբանության մեջ անբացատրելի է մնում այն հանգամանքը, որ Աստված սկզբում խոսում է եզակի թվով (ո՞ւմ ուղարկեմ), իսկ այնուհետև՝ հոգնակի թվով (Մեզ համար): Ընդ որում, առաջին մեկնաբանության համաձայն ուղարկողն իրապես մեկ Աստված է՝ որպես Տիրակալ, իսկ մարգարեն պետք է գործ ունենա բոլոր նրանց առջև, ովքեր կհայտնվեին իրեն և որոնց նպատակները նույնական կլինեին Աստծո ունեցած նպատակների հետ 2:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո՞վ կը գնայ այդ ժողովրդի մօտ»: Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ի՛նձ ուղարկիր»:
(Արարատ թարգ․) Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։
(Գրաբար) Եւ լուայ զբարբառ Տեառն որ ասէր. Զո՞ առաքեցից և կամ ո՞վ երթիցէ առ այն ժողովուրդ: Եւ ասեմ. Ահաւասիկ ես՝ առաքեա՛ զիս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: