Ա. Լոպուխին
3-4․ «Եվ ժողովուրդները կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քեզ վրա ծագող պայծառությունը»։ [3] «Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր քո շուրջը․ նրանք բոլոը հավաքվում են, գալիս են քեզ մոտ, քո որդիները գալիս են հեռվից և քո դուստրերին իրենց ձեռքերի վրա են բերում»։ (Սինոդական թարգ․)
«Եվ ժողովուրդները կգան դեպի քո լույսը, և թագավորները․․․քո որդիները գալիս են հեռվից…» - Կենարար լույսի հատկությունն այնպիսին է, որ այն դեպի իրեն է ձգում կենդանություն ունեցող բոլոր էակներին։ Զարմանալի չէ, որ ինչպես հեթանոսության(«ժողովուրդներ և թագավորներ»), այնպես էլ իսրայելական ժողովրդի («քո որդիներն ու դուստրերը») լավագույն ներկայացուցիչները կշտապեն գնալու դեպի այդ Լույսը, որը հայտնվելու է Սիոնում։ Այս միտքը՝ շարադարված գրեթե նույն արտահայտությունների միջոցով, մեզ նախկինում ևս հանդիպել է Եսայի մարգարեի շարադրանքում (Ես. 49։13, 17-18, 22-23 համարների մեկնությունները)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Թագաւորները գալու են դէպի քո լոյսը, հեթանոսները՝ դէպի քո լոյսի փայլը:
(Արարատ թարգ․) Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո ծագող պայծառությունը։
(Գրաբար) Եւ գնասցեն թագաւորք ի լոյս քո, եւ հեթանոսք ի ծագել լուսոյ քոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: