Անգեի մարգարեության մեկնություն 2։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Արդ, ասա՛ Հուդայի կառավարիչ Սաղաթիելի որդի Զորաբաբելին, Հոսեդեկի որդի Հեսուին՝ մեծ քահանային, և ժողովրդի մնացորդին»։ (Սինոդական թարգ․)[2]
   
    Սակայն ժողովրդական զանգվածների նախանձախնդրությունը հեշտությամբ կարող էր թուլանալ, և մարգարեն, հավանաբար, արդեն իսկ նկատում էր ժողովրդի հուսահատության որոշ նշաններ, ինչով էլ, թերևս, բացատրվում է այն հանգամանքը, որ (ի տարբերություն Անգ. 1:1-ի) այստեղ քարոզի հասցեատերերի մեջ նոր խմբի անուն է ավելանում` «և ժողովրդի մնացորդին» (վեել−շեերիթ հաամ): Քեննիկոտի 155−րդ ձեռագրի համաձայն՝ առկա է նաև «քոլ» (շեերիթ՝ բոլոր) բառը։ Յոթանասնիցում «πρὸς παντας τους καταλοἰπους τοῦ λαοῦ» տարբերակն է, իսկ սլավոներենում` «и ко всем прочим людем» (և բոլոր մնացած մարդկանց):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց.
(Արարատ թարգ․ 2:1) Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով.
(Գրաբար) խաւսեցաւ Տէր ի ձեռն Անգէի մարգարէի՝ եւ ասէ.