Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։22

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
   

Տերտուղիանոս

Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
   
    Այս մեծահարուստը հեռացավ։  Նա չընդունեց ունեցվածքը կարիքավոր մարդկանց հետ կիսելու խորհուրդը և Տիրոջ կողմից թողնվեց իր սեփական որոշման կամայականությանը (Մատթ. 19։16−22, Ղուկ. 18։18−27): Քրիստոսին չի կարելի նախատել մարդուն ազատ կամք տալու համար: Քանի որ ասված է․ «Ահա՛, այսօր Ես ձեզ օրհնություն և անեծք եմ առաջարկում» (Բ Օր. 11։26−28, 30։1, 15, 19, Նավե  24։15): Ընտրի՛ր այն, ինչը բարի է: Չես կարող, որովհետև չես ցանկանում (և Նա ցույց տվեց, որ կարող ես, եթե ցանկանաս, քանի որ Նա մեր ազատ կամքին երկուսն էլ տվել է), ուրեմն քեզ պետք է հեռու կանգնել Նրանից, Ում կամքը չես կատարում:
   

Օգոստինոս Երանելի

Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
   
    Նա տխուր հեռացավ  ու չհետևեց Տիրոջը (Մատթ. 19։22): Նա լավ դաստիարակ էր փնտրում, բայց հակառակվեց Ուսուցչին և Նրա ուսմունքն արհամարհելով՝ հեռացավ տխուր ու իր կրքերով կապված: Ուսերին ագահության ծանր բեռ կրելով՝ նա տխուր հեռացավ:
   

Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի

Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
   
    Անվրդովության մեջ աշխատող և վարժվող մարդն ինքնին ոչնչի չի հասնում: Սակայն, եթե պարզ է դառնում, որ նա դա շատ է ցանկանում և ջանք է ներդնում, ապա Աստծո կողմից տրվող հավելյալ ուժով հաղթում է: Որովհետև Աստված օգնում է ջանացող հոգիներին, բայց եթե ջանքերը նվազում են, ապա դա (ենթադրաբար՝ ճիգերի նվազումը) կանգնեցնում է Աստծուց տրված ոգին: Որովհետև հակառակ կամքի կատարված փրկությունը  հարկադրանքի գործողություն է, մինչդեռ փրկվելու ցանկություն ունեցող մարդու փրկությունը Նրա գործն է, Ով շնորհ է տալիս:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
   
    Անտեղի չի ավելացվում, որ նա շատ բան ուներ,  քանի որ փոքր բաներ ունենալն էլ է վատ և վտանգավոր, իսկ բազում ձեռքբերումների շղթաները բոլորովին անլուծելի են: Բայց հոգով երիտասարդը, թեթևամիտը, մտքով անուշադիրը և բանականության միջոցով չհարդարվածը ևս թող վաճառի իր ունեցվածքը ճիշտ նույն կերպ, ինչպես այս մեկը։ Զայրույթն ու ցանկությունը՝ դրանցից բխող ամեն բանի հետ, թող տա, նետի դևերին, որոնք աղքատ են, զրկված են ամեն բարիքից և հարստությունից, քանի որ հեռացել են Աստծո բարությունից, և ապա թող հետևի Քրիստոսին, քանի որ միայն նա կարող է հետևել Քրիստոսին, ով կմերժի մեղքերի հարստությունը, ինչն էլ դևերի սեփականությունն է: «Խուսափի՛ր,− ասված է,− չարիքից»։ Սա մեղքով ձեռք բերված հարստությունն աղքատներին, այսինքն՝ դիվական զորություններին  նետել է նշանակում. «Եվ բարիք գործի՛ր» (Սաղմ. 33։15),  ինչն էլ Քրիստոսին հետևել և Նրա Խաչը վերցնել է նշանակում: