Ստեփանոս Սյունեցի
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:1
Մաղաքիա արք. Օրմանյան
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:1
Սուրբ Իրինեոս Լիոնացի
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
Ավետարանի սկզբում հստակ հնչում է սուրբ մարգարեների և Նրա ձայնը, Ում նրանք դավանել են որպես Տեր Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, Ով, խոստման համաձայն, Փրկչի առջևից ուղարկեց իր հրեշտակին: Եղիայի ոգով և զորությամբ անապատում «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք նրա շավիղները» (Մարկ. 1:3, Մատթ. 3:3, Ղուկ․ 3:4) կանչողը Հովհաննեսն էր։ Այսպես մարգարեներից յուրաքանչյուրը ոչ թե իր Աստծուն էր քարոզում, այլ նրանք բոլորը խոսում էին նույն Աստծո մասին. նրանք տարբեր ձևերով էին նկարագրում և շատ անուններ էին տալիս Նրան:
Օգոստինոս Երանելի
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
Հովհաննեսի մկրտությունը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին անձամբ ինքն էր, քանզի մկրտությունն արդար էր այնքանով, որքանով արդար էր մարդը: Սակայն այս մարդը հատուկ ողորմություն ընդունեց Տիրոջից, այնպիսի ողորմություն, որով նա պատիվ ունեցավ Դատավորի առջևից գնալու, Նրան մատնացույց անելու և հետևյալ մարգարեությունը հռչակելու. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք նրա շավիղները» (Մարկ. 1:3, Մատթ. 3:3, Ղուկ. 3:4):
Տերտուղիանոս
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
Հայտնի է, որ Աստծո Որդին անձամբ խոսեց Մովսեսի հետ և ժողովրդին ասաց. «Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մոտ, որպեսզի նա քո առջևից, այսինքն՝ ժողովրդի առջևից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար: Զգո՛ւյշ եղիր անձիդ նկատմամբ, անհնազանդ մի՛ եղիր, քանի որ նա չի ների քո մեղքերը, որովհետև նրա վրա է Իմ Անունը» (Ելք, 23։20–21): Որովհետև ոչ թե Մովսեսին, այլ Հեսու Նավեյին էր վիճակված իր ժողովրդին խոստման երկիր մտցնելը (Թվոց. 14։30): Նա Հեսուին հրեշտակ է անվանում այն բազմաթիվ հրաշքների շնորհիվ, որոնք նա պետք է կատարեր Աստծո կամքը հռչակող մարգարե լինելու պատճառով: Նույն կերպ էլ առաքյալը Հովհաննեսին՝ Քրիստոսի Կարապետին, ապագա հրեշտակ է անվանում, երբ Սուրբ Հոգին Հոր անունից ասում է. «Ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, այսինքն՝ Քրիստոսի առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի» (Մատթ. 11։10, Ղուկ․ 7:27): Սուրբ Հոգու համար նոր երևույթ չէ Աստծու կողմից Իր փառքին ծառայելու համար ընտրված մարդկանց հրեշտակներ անվանելը։
Ա. Լոպուխին
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»: (Սինոդական թարգ․ թարգ․)[2]
Այս երեք համարներն էլ (2–4) մեկ ժամանակահատված են ներկայացնում: Մաղաքիա (տե՛ս 3:1) և Եսայի (տե՛ս 40:3) մարգարեները կանխատեսում են (երկու մարգարեական մտքերն այստեղ միացված են) Փրկչի Կարապետի գալստյան մասին, որը պետք է նախապատրաստեր հրեա ժողովրդին Փրիչին ընդունելու համար։ Ահա՛, հայտնվում է Հովհաննեսը, որը մկրտում է անապատում և քարոզում է ապաշխարության մկրտություն մեղքերի թողության համար: [«Մարգարեների գրքերում» արտահայտության փոխարեն հնագույն ձեռագրերից շատերում գրված է «Եսայի մարգարեի գրքում»: Բայց կան նաև հնագույն ձեռագրեր, այդ թվում ՝ Ալեքսանդրյանը (5–րդ դար), որոնք ունեն մեր կողմից ընդունված ընթերցումը: Պետք է նշել, որ «Եսայի մարգարեի գրքում» տարբերակով ընթերցելու դեպքում մեծ դժվարություն է առաջանում, քանզի այդ պարագայում ինչպես պետք է բացատրել այն փաստը, որ ավետարանիչը հետագայում ուղղակիորեն մեջբերում է ոչ թե Եսայու, այլ Մաղաքիայի մարգարեությունը]: Այսպիսով՝ Հովհաննեսի հայտնվելը բոլորովին անսպասելի բան չէր: Այն շատ վաղուց էր կանխատեսվել: Հովհաննես Կարապետի մասին Մաղաքիայի մարգարեությունը, ավետարանիչը մեջբերում է ավելի վաղ, քան Եսայու մարգարեությունը (թեև Եսային ավելի հին շրջանի մարգարե էր), որովհետև առաջին մարգարեությունն ավելի որոշակիորեն է խոսում Փրկչի Կարապետի գալստյան մասին, քան երկրորդը: Հատկանշական է, որ Մաղաքիայի մարգարեությունը Մարկոսը մեջբերում է ո՛չ ըստ բնագրի և ո՛չ էլ ըստ Յոթանասնից թարգմանության, որն այս դեպքում բավականին ճշգրիտ կերպով է կրկնում բնագրի միտքն ու արտահայտությունը, այլ այս տեղում հետևում է Մատթեոս ավետարանչին։ Բնագիր տեքստի «իմ առջևից» արտահայտության փոխարեն՝ Մատթեոս ավետարանիչը և նրանից հետո նաև Մարկոսը ընթերցում են «քո առջևից»: Ըստ երկու ավետարանիչների թարգմանության, փաստորեն Մաղաքիայի մարգարեոիթյան մեջ Աստված դիմում է հենց Փրկչին,կանխատեսելով Նրա գալստից առաջ, հատուկ հրեշտակի կամ Կարապետի առաքման մասին: Մարգարեի գիրքը բովանդակում է նաև Հրեա ժողովրդին ուղղված Տեր Աստծո կոչը (Մատթ. 2:10):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
(Արարատ թարգ․) Ինչպես գրել են մարգարեները. «Ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից, որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ»։
(Գրաբար) Եւ գրեա՛լ է ի մարգարէս: Ահաւասիկ ես առաքեմ զհրեշտա՛կ իմ առաջի քոյ, որ հանդերձեսցէ զճանապարհս քո առաջի քոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: