Սուրբ Գրիգոր Աստվածաբան
Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»:
Ինչո՞ւ չես մեղադրում Նրան այն բանի համար, որ Նա այցելում է մաքսավորների տները, ուտում է նրանց հետ, նրանց Իրեն աշակերտ է վերցնում, որպեսզի Իր համար էլ ինչ–որ բան ձեռք բերի (Մատթ․ 9:9–12, 11:19, Ղուկ․ 5:27–30, 7:34, 19:1–10): Սակայն Նա ի՞նչ պետք է ձեռք բերի: Վստահաբար Նա մեղավորների փրկությունն է ձեռք բերելու: Իհարկե, եթե չսկսեն մեղադրել Բժշկին, որ Նա հիվանդներին բուժելու համար թեքվում է դեպի վերքերը, կրում է գարշահոտությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:13
Թեոֆիլակտ Բուլղարացի
Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»:
Իհարկե, որպես մաքուր մարդիկ ներկայանալով՝ փարիսեցիները սկսում են մեղադրել Տիրոջը:
Ա. Լոպուխին
Իսկ օրենսգետներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսավորների և մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում եւ խմում»: (Սինոդական թարգ․)[16]
Ըստ Մարկոսի Ավետարանի, աշակերտներին դիտողություն արեցին ոչ միայն փարիսեցիները, այլև դպիրները: Սակայն, ավելի լավ է այս արտահայտությունը փոխարինել որոշ ձեռագրերում եղած «փարիսեցիներին հարող դպիրներից», այսինքն՝ փարիսեցիական կուսակցությանը պատկանող արտահայտությամբ:
--------------------------------
[16](Էջմիածին թարգմ․) Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»:
(Արարատ թարգ․) Բայց դպիրներն ու փարիսեցիները, տեսնելով, որ ուտում է մաքսավորների ու մեղավորների հետ, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։
(Գրաբար): Իսկ դպիրքն եւ փարիսեցիք իբրեւ տեսին՝ թէ ուտէ ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս, ասեն ցաշակերտսն նորա. զի՞ է՝ զի ընդ մեղաւո՛րս եւ ընդ մաքսաւո՛րս ուտէք եւ ըմպէք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: