Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։1

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր:
   
   Փոխաբերական իմաստով,  ցանկացած  մարդու աջ ձեռքն էլ չոր է լինում, եթե նա աջ կողմի (այսինքն՝ բարի) գործեր չի կատարում:

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ նա նորից ժողովարան մտավ. այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ (Սինոդական թարգ․)[1]
   
   Չորացածի ձեռքի բժշկման մասին ընթերցի՛ր Մատթ․ 12։9–14 համարների մեկնաբանությունը: Մարկոսը նշում է, որ հիվանդն ուներ ոչ թե «չոր» (ձեռքն այսպես է բնորոշում Մատթեոսը), այլ «չորացած» ձեռք: Հետևաբար, նա այդպիսի ձեռքով չի ծնվել, և, հավանաբար, այն ինչ–որ վնասվածքից է չորացել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-6․ Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր: Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան: Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին: Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ: Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:9

--------------------------------
[1] (Էջմիածին թարգ․) Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր:
(Արարատ թարգ․) Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։
(Գրաբար) լո՛ւ եղեւ եթէ ի տա՛ն եւ ժողովեցա՛ն բազումք՝ մինչեւ տեղի եւս ո՛չ լինել՝ եւ ո՛չ առ դրանն. եւ խաւսէ՛ր նոցա զբանն: