Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
Քանի որ առաջին մարդը սատանային լսելուց հետո բարկացրեց Աստծուն և խախտեց օրենքը, ուստի Տերը ամեն կերպ ներշնչում է, որ չլսենք սատանային անգամ այն ժամանակ, երբ նրա պահանջը օրենքի խախտում չէ: Բայց ես ինչ եմ հասկանում «խախտում» ասելով: Թեև դևերը ինչ–որ օգտակար բաներ էին ներշնչում, սակայն նույնիսկ այդ ժամանակ էր Տերը լսել արգելում: Այդպես էլ Նա դևերին լռել էր հրամայում, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք հայտարարում էին, որ Նա Աստծո Որդին է: Նույն կերպ էլ Պողոսն էր նրանց բղավել արգելում, թեև նրանց ասածը օգտակար էր։ Հակառակ դևերի փրկաբեր ճշմարտություններ քարոզելու հանգամանքին՝ առաքյալը նրանց ամբողջովին խայտառակելու և մեր դեմ ուղղված բոլոր չարագործությունները արգելափակելու համար քշում է նրանց, փակում է բերանները և լռել է հրամայում (Գործք. 16։18):
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն: (Սինոդական թարգմ․)[12]
Տերը չմերժեց այս անվանումը, սակայն միայն դիվահարներին արգելեց այն բղավել (Մարկ. 1։25): Տարօրինակ է, որ Քրիստոսին՝ հուդայականության ներկայացուցիչների կողմից հալածված մեծ հրաշագործին, միայն դևերն էին մեծարում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:7
--------------------------------
[12] (Էջմիածին թարգմ․) Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
(Արարատ թարգմ․) Եվ նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։
(Գրաբար) թէ դո՛ւ ես Որդի Աստուծոյ։ Եւ նա՝ յո՛յժ սաստէր նոցա, զի մի՛ յայտնի առնիցեն զնա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: