Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։11

Օգոստինոս Երանելի (†430)

Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում.
   
    «Դու Քրիստոսն ես, Կենդանի Աստծո Որդին» (Մատթ. 16։16),– ասում է Պետրոսը: «Գիտենք, թե ով ես դու, Դու Աստծո Որդին ես»,– ասացին դևերը (Ղուկ. 4։41): Նույնանման խոստովանություն եմ լսում, բայց նույնանման սեր չեմ գտնում, քանզի առաջին խոստովանության հիմքը սերն է, իսկ երկրորդի հիմքը՝ վախը: Սիրո մեջ գտնվողները որդիներ են, իսկ վախի մեջ գտնվողները որդիներ չեն: Նա սիրողներին Աստծունը դարձրեց, իսկ վախեցողներին մերկացրեց նրանում, որ նրանք Աստծուց չեն:
    Առաքյալը տվեց հավատի սահմանումը. «Հավատը թլպատության մեջ չէ և ոչ էլ անթլպատության, այլ սիրով է գործում» (Գաղ. 5։6): Սա, իհարկե, քրիստոնյաների, այլ ոչ թե դևերի հավատն է: Ի վերջո, դևերն էլ են հավատում և վախենում (Հակ. 2։19), բայց սիրո՞ւմ են արդյոք: «Դու Աստծու Սուրբն ես» կամ «Դու Աստծու Որդին ես»,– ասում էին դևերը (Ղուկ. 4։34, 41): Սակայն եթե սիրեին, կասեի՞ն արդյոք. «Ի՞նչ կա մեր և քո միջև» (Մատթ. 8։29, Մարկոս. 5։7, Ղուկ. 8։28
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. (Սինոդական թարգ․)[11]
   
    «Պիղծ ոգիներ», այսինքն՝ մարդիկ, որոնց մեջ պիղծ ոգիներ կան: «Աստծո որդի» արտահայտությունն ավելին է (Մատթ. 4։3), քան «Աստծո սուրբ»–ը (Մարկ. 1։24): Սակայն տեսանելի չէ, թե արդյո՞ք այդ մարդիկ տեղյակ էին այս անվան իրական նշանակությանը։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում․
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:7

--------------------------------
[11] (Էջմիածին թարգ․) Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում.
(Արարատ թարգ․) Եվ երբ պիղծ ոգիները նրան տեսնում էին, նրա առաջն էին ընկնում, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդին ես»։
(Գրաբար) Եւ այսք պիղծք յորժամ տեսանէին զնա, անկանէին առաջի նորա, աղաղակէի՛ն եւ ասէին.