Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։12

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
   
    Քանի որ առաջին մարդը  սատանային լսելուց հետո  բարկացրեց Աստծուն և խախտեց օրենքը, ուստի Տերը ամեն կերպ ներշնչում է, որ չլսենք սատանային անգամ այն ժամանակ, երբ նրա պահանջը օրենքի խախտում չէ: Բայց ես ինչ եմ հասկանում «խախտում» ասելով: Թեև դևերը ինչ–որ օգտակար բաներ էին ներշնչում, սակայն նույնիսկ այդ ժամանակ էր Տերը լսել արգելում: Այդպես էլ Նա դևերին լռել էր հրամայում, նույնիսկ  այն ժամանակ, երբ նրանք հայտարարում էին, որ Նա Աստծո Որդին է: Նույն կերպ էլ Պողոսն էր նրանց բղավել արգելում, թեև նրանց ասածը օգտակար էր։ Հակառակ դևերի փրկաբեր ճշմարտություններ քարոզելու հանգամանքին՝ առաքյալը  նրանց ամբողջովին խայտառակելու և մեր դեմ ուղղված բոլոր չարագործությունները արգելափակելու համար  քշում է նրանց, փակում է բերանները և լռել է հրամայում (Գործք. 16։18):
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն: (Սինոդական թարգմ․)[12]
   
Տերը չմերժեց այս անվանումը, սակայն միայն դիվահարներին արգելեց այն բղավել (Մարկ. ​​1։25): Տարօրինակ է, որ Քրիստոսին՝ հուդայականության ներկայացուցիչների կողմից հալածված մեծ հրաշագործին, միայն դևերն էին մեծարում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:7
--------------------------------
[12] (Էջմիածին թարգմ․) Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
(Արարատ թարգմ․) Եվ նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։
(Գրաբար) թէ դո՛ւ ես Որդի Աստուծոյ։ Եւ նա՝ յո՛յժ սաստէր նոցա, զի մի՛ յայտնի առնիցեն զնա։