Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
11-13. Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. «Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է», (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի, եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»:
Իսկ դուք երեխաներին սովորեցնում եք այսպես ասել իրենց ծնողներին։ Այն, ինչ ուզում ես ինձնից, կորբան է, այսինքն՝ Աստծուն նվիրաբերված: Քանի որ փարիսեցիները, ցանկանալով օգտագործել հասարակ մարդկանց ունեցվածքը, երեխաներին (երբ երեխաները որևէ սեփականություն էին ունենում, և ծնողները նրանցից պահանջում էին) հետևյալն ասել էին սովորեցնում․ «Ես դա արդեն նվիրել եմ Աստծուն, և դու Աստծուն նվիրաբերվածը մի՛ պահանջիր»։ Այս կերպ խաբելով երեխաներին և նրանց իրենց ունեցվածքից Աստծուն նվիրաբերել համոզելով՝ փարիսեցիները երեխաներին իրենց ծնողներին անտեսել էին ստիպում, և իրենք էլ ուտում էին Աստծուն նվիրաբերվածը: Տերն էլ նրանց մեղադրում է հանուն անձնական շահի Աստծու Օրենքը խախտելու համար:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. «Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է», (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ),
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: