Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։23

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց,  եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:22
   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց,  եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է:
   
   Քեզ նույնպես բաժին է հասել Նրա թուքը, այսինքն՝ համեստությունը, իմաստությունը, անցավորության գիտակցությունը... Դու եկար, լվացվեցիր, մոտեցար զոհասեղանին, սկսեցիր տեսնել այն, ինչը նախկինում չէիր տեսնում: Սա նշանակում է, որ այդ ժամանակ Տիրոջից բխող աղբյուրի և Տիրոջ տառապանքների մասին մարգարեության միջոցով բացվեցին աչքերդ: Դու, որ մինչ այդ սրտով կույր էիր թվում, սկսեցիր տեսնել խորհրդի լույսը:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց,  եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է:
   
   Տիրոջ՝ այստեղ հասնելուն պես Նրա մոտ մի կույր մարդու են բերում: Բայց նրան բերողների հավատը մաքուր չէր, այդ իսկ պատճառով էլ Տերը կույրին գյուղից դուրս է բերում և հետո միայն բուժում: Նա թքում է կույրի աչքերին և ձեռքերը դնում է նրա վրա, որպեսզի մենք իմանանք, որ Աստվածային խոսքը և դրան հաջորդող գործողությունը կարող են հրաշքներ գործել. քանզի ձեռքը գործողության պատկերն է, իսկ թքելը՝ բառի, քանի որ այն դուրս է գալիս բերանից: Բայց անձամբ կույրը կատարյալ հավատ չուներ: Այդ իսկ պատճառով էլ, որպես լիակատար հավատ չունեցող անձի, Տերը նրան ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար է տեսողություն շնորհում, քանի որ հավատի չափով է բժշկությունը տրվում:
   

Ա․ Լոպուխին

Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց,  եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է: (Սինոդական թարգմ․) [23]
   
   Արտաքին գործողությունները, որոնք այստեղ կատարում է Քրիստոս, այն նույն շարժումներն են, որոնք Նա օգտագործել էր խուլ ու համրին  բժշկելիս (Մարկ. ​​7։32):

---------------------------------------
[23] (Էջմիածին թարգմ․) Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է:
(Արարատ թարգմ․) Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ։ Նրա աչքերին թքելով ու ձեռքով դրանց դիպչելով՝ նրան հարցրեց, թե որևէ բան տեսնո՞ւմ է։
(Գրաբար) Եւ առեալ զձեռանէ կուրին՝ եհա՛ն արտաքոյ շինին, եթուք յա՛չս նորա, եւ ձե՛ռն եդ ի վերայ նորա. եւ հարցանէր ցնա՝ թէ տեսանիցէ՞ ինչ: