Դանիելի մարգարեության մեկնություն 13(12):3

Սուրբ Եփրեմ Ասորի

Իմաստուն մարդիկ պիտի ճառագեն իբրեւ երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը առաւել եւս՝ իբրեւ յաւիտենական աստղեր։
   
   «Եվ շատերին դեպի ճշմարտությունը կդարձնի», այսինքն՝ նրանք կհեռանան հեթանոսությունից, կլուսավորվեն այն փառքով, որով հավիտյան կզգեստավորվեն աշխարհի վախճանին:
   

Ա․ Լոպուխին

«Եվ իմաստունները պիտի փայլեն, ինչպես լուսատուները երկնքի հաստատության մեջ, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ ինչպես աստղերը, հավիտյանս հավիտենից»։ (Սինոդական թարգ․)[3]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 13(12):1
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Իմաստուն մարդիկ պիտի ճառագեն իբրեւ երկնակամարի լուսատուներ, իսկ արդարներից շատերը առաւել եւս՝ իբրեւ յաւիտենական աստղեր։
(Արարատ թարգ․ 12։3) Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից։
(Գրաբար) Եւ իմաստունք ծագեսցեն իբրև զլուսաւորութիւն ի հաստատութեան. և բազումք յարդարոց իբրև զաստե՛ղս յաւիտեանս՝ և ևս։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Փայլել աստղերի պես: Աստղերի և հրեշտակների կապը (ռուսերեն թարգմանության մեջ՝ «բանական» է) պայմանավորված է դրանց՝ երկնային զորքին պատկանելությամբ (այս մասին ընթերցի՛ր 8։10 համարի մեկնաբանությունը): Համաձայն այդ ժամանակի հունական տեսակետների և հրեական ապոկրիֆային գրականության՝ արդարները վերածվում էին աստղերի կամ հրեշտակների: Դանիելն արդարներին միայն համեմատում է աստղերի հետ, սակայն չի նույնացնում: