Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):14

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իմ խօսքը Հրեշտակի կողմից տրուած խօսք է, եւ իմ հարցումը՝ սրբերի պատգամ, որպէսզի ապրողները իմանան, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վրայ, այն տալիս է, ում որ կամենայ, եւ մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրայ:
   
   «Եվ ըստ,– ասում է նա,–  սրբերի որոշման է սահմանվել», այսինքն՝ նաև սրբերը կարող կլինեն այդպես ասել: Նա կա՛մ սա է հասկանում, կա՛մ էլ այն, որ նրանք կարող կլինեն հարց առաջարկելու և այն պատճառը ցույց տալու, որի հետևանքով դա տեղի ունեցավ, և որը պատասխանից պարզվեց: «Որպեսզի ապրողներն իմանան,–  ասում է նա,–  որ Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա»: Սա է պատճառը: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Աստված հոգ տանում մարդկանց համար, ինչպես նրա իշխանությունը չի սահմանափակվում միայն հրեաներով:

Ա. Լոպուխին

«Դա որոշված է Պահապանների հրամանով և սահմանված է Սրբերի հրահանգով. որպեսզի ողջերն իմանան, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկային թագավորության վրա և այն տալիս է, ում որ ուզում է, և մարդկանցից ամենանվաստին է կարգում դրա վրա»։ (Սինոդական թարգ․) [14]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):7
-------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Իմ խօսքը Հրեշտակի կողմից տրուած խօսք է, եւ իմ հարցումը՝ սրբերի պատգամ, որպէսզի ապրողները իմանան, թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վրայ, այն տալիս է, ում որ կամենայ, եւ մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրայ:
(Արարատ թարգ․ 4։17) Վճիռը հրամայվել է պահապաններից, և դատավճիռը հրահանգվել է սրբերի կողմից. որպեսզի ապրողներն իմանան, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է, ում որ ուզում է, և մարդկանցից ամենանվաստին է կարգում նրա վրա”։
(Գրաբար) Մեկնութեամբ զուարթնո՛յ է բանս. և պատգամ սրբո՛ց է հարցուածս. զի ծանիցեն կենդանիք՝ եթէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդկան, և ում կամի տացէ զնա. և զարհամարհն’ի մարդկանէ յարուցանէ’ի վերայ նորա։