Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):25

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն ժամանակ Արիոքը Դանիելին շտապ տարավ թագավորի առաջ և ասաց նրան. «Հրեաստանից գերի բերվածների մեջ գտա մի մարդ, որ երազի մեկնությունը պիտի հայտնի արքային»:
   
   «Ես,– ասում է նա,– Հուդայի գերի որդիներից մի մարդու եմ գտել»: Նա չի ամաչում նրա (Դանիելի) ծագման համար, քանի որ դժվար պայմաններում ոչ մի բանի մասին չեն հարցնում, և երջանկության ժամանակ սովորական թվացող ցանկացած հպարտություն ճնշվում է: Քանի որ հիվանդը երբեք չի հարցնում բժշկի ծագման մասին, և ցանկացած այլ վտանգի մեջ գտնվողը չի սկսում ուսումնասիրել  իրեն վտանգներից փրկելու մտադրություն ունեցողի բարձր կամ ցածր դասի պատկանելը, այլ միայն մի բան՝ փրկություն  է ցանկանում: Ո՞վ չի ամաչի, ով չի անարգվի՝ տեսնելով, որ հայրենիքի բոլոր իմաստուններին սպանում, իսկ գերիներին բարձրացնում ու գովաբանում են: Նա ոչ մի նման բան չի մտածում, այլ  արագ Դանիելին թագավորի մոտ է առաջնորդում, իսկ վերջինս հարց է ուղղում, սակայն արդեն դա անում է առանց նախկին հպարտության:
   

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ Արիովքը Դանիելին շտապ թագավորի մոտ տարավ և նրան ասաց. «Ես Հուդայի գերի որդիներից մի մարդ եմ գտել, որը կարող է թագավորին հայտնել երազի նշանակությունը»»։ (Սինոդական թարգ․) [25]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):24
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Արիոքը Դանիէլին շտապ տարաւ թագաւորի առաջ եւ ասաց նրան. «Հրէաստանից գերի բերուածների մէջ գտայ մի մարդ, որ երազի մեկնութիւնը պիտի յայտնի արքային»:
(Արարատ թարգ․ 2։25) Այդ ժամանակ Արիովքը Դանիելին շտապ թագավորի մոտ տարավ և նրան այսպես ասաց. «Մի մարդ եմ գտել Հուդայի գերիներից, որը թագավորին կիմացնի մեկնությունը»։
(Գրաբար) Յայնժամ Արիովք փութապէ՛ս տարաւ զԴանիէլ առաջի թագաւորին, և ասէ ցնա. Գտի՛ այր մի յորդւոց գերութեանն Հրէաստանի, որ զմեկնութիւնն պատմեսցէ արքայի։