Ա․ Լոպուխին
««Նրանց այրիներն Ինձ մոտ ծովերի ավազից ավելի շատ եղան. նրանց դեմ, երիտասարդների մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի հարձակվելու են վախն ու սարսափը։ Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը կտրվում է. դեռ ցերեկով նրա արևը մայր մտավ, նա ամաչեց ու խայտառակվեց: Եվ նրանց մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների աչքի առաջ», - ասում է Տերը»։ (Սինոդակ. թարգմ.) [8]
«Պատանիների մայրերի վրա» արտահայտությունն ամբողջությամբ հասկանալի չէ, այն ավելի հաջող է թարգմանվել սիրիական թարգմանության մեջ՝ «Մոր և նրա որդու վրա» (Ծննդ. 32:12, Ով. 10:14): «Կեսօրին ամայացնողին», այսինքն՝ թշնամիները, իմանալով, որ Երուսաղեմը պաշտպանող ոչ մեկը չկա, հենց օրը ցերեկով կհարձակվեն նրա վրա:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 15:1
---------------------------------------
[8](Էջմիածին թարգմ.) Նրա չարիքներն աւելի բազմացան իմ շուրջը, քան ծովի աւազը: Ե՛ւ նրանց վրայ, ե՛ւ իրենց մօր վրայ շարժեցի երիտասարդներին: Միջօրէին նրանց շուրջը թշնամութիւն գցեցի. յանկարծակի դող ու տագնապ եկաւ :
(Արարատ թարգմ.) Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։
(Գրաբար) Բազմացան զինեւ չարիք նոցա քան զաւազ ծովու. ածի ի վերայ նոցա՝ եւ ի վերայ մաւրն զերիտասարդս։ թշնամութիւն ի միջաւրէի արկից զնովաւ. Եկն յանկարծակի դողումն եւ տագնապ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: