Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։
Նա խոսում է ամենամեծ ողբին արժանի չարության մեկ այլ ձևի մասին։ Նրանց մեղադրում է այն բանում, որ կուռք են պատրաստել և Պլուտոնին ծառայություն մատուցելով են զբաղվել, Սեննաքերիբի պարտությունից հետո էլ նրան կուռք են դարձնում. Պլուտոնի կուռքին. «Դուք կարծես մահից բարձր կանգնելու հույսով եք զոհեր մատուցում»: Հաջորդ համարն է ցույց տալիս, թե այդ մասին ինչ է ասվում:
Ա. Լոպուխին
«Եվ շինեցին Բահաղի բարձունքները, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը Ես չեմ հրամայել ու չեմ ասել, և որը Իմ մտքում չեմ ունեցել»։ (Սինոդակ. թարգմ.)[5]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 19:1
---------------------------------------
[5] (Էջմիածին թարգմ.) Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց որդիներին, որպէս Բահաղի ողջակէզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատուիրել եւ չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով:
(Արարատ թարգմ.) Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։
(Գրաբար) և շինեցին բագինս Բահաղու, այրե՛լ զորդիս իւրեանց հրով՝ ողջակէզս Բահաղու. զոր ո՛չ պատուիրեցի և ո՛չ խօսեցայ, և ո՛չ ածի զմտաւ ‘ի սրտի իմում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: