Երեմիայի մարգարեության մեկնություն 30:13

Սուրբ Հովհան Ոսկեբերան

քո դատը պաշտպանող չկայ: Դու բժշկուեցիր քո ցաւերից, բայց դա քեզ օգուտ չբերեց:
    
    «Քո դատը պաշտպանող չկա», այսինքն՝ ոչ ոք վրեժ չլուծեց, ոչ ոք օգնության չեկավ: Ցանկացած դժբախտության դիմանալ դժվար է, իսկ գաղթեցումից հետո մխիթարիչ չունենալն էլ ավելի դժվար է:
    «Դու բժշկվեցիր քո ցավերից»։ Քանի որ գերությունը հրեաների վրա որպես մի դեղամիջոց բերեց, ուստի նաև ասում է, որ ապաքինումը մեծ վիշտ պատճառեց, ինչպես դա լինում է լավ կտրել (այսինքն՝ վիրահատել) չիմացող և անփորձ բժշկի գործողությունների հետևանքով:
    

Ա. Լոպուխին

«Ոչ ոք չի հոգում քո խնդրի մասին, որպեսզի բուժի քո վերքը. բուժիչ սպեղանի չկա քեզ համար»։  (Սինոդական թարգմ.) [13]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

-----------------------------------------

[13](Էջմիածին թարգմ.) քո դատը պաշտպանող չկայ: Դու բժշկուեցիր քո ցաւերից, բայց դա քեզ օգուտ չբերեց:
(Արարատ թարգմ.) Քո դատը դատող չկա դարմանելու համար, բուժում չկա, սպեղանի չկա քեզ համար։
(Գրաբար) ոչ ոք է որ դատի զդատաստանս քո։ ի ցաւս քո բժշկեցար, եւ աւգուտ ոչ եղեւ քեզ։