Սուրբ Հովհան Ոսկեբերան
Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած Իսրայէլի այդ քաղաքի վերաբերմամբ, որի մասին դու ասացիր, թէ մատնուեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերութեան:
«Ես կհանձնեմ և կվերադարձնեմ նրանց»: Եվ նրանց հիանալի կյանք, աստվածասեր սիրտ է ցույց տալիս, որի մասին անընդհատ խոսում է նաև հավիտենական ուխտը: Սա (այսինքն՝ աղետը) կատարվեց, և վերջ չունեցավ, ապա ասա՛ ինձ, ե՞րբ դա (այսինքն՝ երանությունը) կլինի:
Ա. Լոպուխին
«Եվ հիմա սա իսկ է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այս քաղաքի մասին, որի մասին դուք ասում եք. «Այն տրվում է Բաբելոնի թագավորի ձեռքը սրով և սովով ու ժանտախտով»»: (Սինոդական թարգմ.) [36]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:26
-----------------------------------------
[36](Էջմիածին թարգմ.) Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած Իսրայէլի այդ քաղաքի վերաբերմամբ, որի մասին դու ասացիր, թէ մատնուեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերութեան:
(Արարատ թարգմ.) Եվ հիմա սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Այս քաղաքի մասին, որ դուք ասում եք, թե սրով, սովով ու ժանտախտով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվում,
(Գրաբար) Եւ արդ՝ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Վասն քաղաքիդ այդորիկ՝ զորմէ դու ասացեր թէ մատնեցաւ ի ձեռս Նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց, ի սուր՝ եւ ի սով՝ եւ ի գերութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: