Սուրբ Հովհան Ոսկեբերան
Իսկ եթէ չկամենաս գնալ, ապա արդիւնքը կը լինի այն բանը, ինչ Տէրն ինձ ցոյց է տուել:
Երբ նվաճման ժամանակը գա, այդ ընթացքում նրանք կճանաչեն իմ խոսքերի ճշմարտացիությունը և կասեն քեզ, որ քեզ համար խաղաղություն կանխատեսողները իզուր խաբել են քեզ, քանի որ այն ժամանակ նրանց խոսքերն ավելի բարձր ես գնահատել, քան իմը: «Քո ոտքերը մոլորության մեջ գցեցին» (22) արտահայտությունը նշանակում է՝ ճշմարիտ խոսքերից հավատդ շեղեցին: Եվ նրանք կհեռանան քեզանից, այսինքն՝ գերի ընկածները կտարվեն, և դու չես օգտագործի այն, ինչ օգտագործում էիր:
Ա. Լոպուխին
«Իսկ եթե դու մերժես անձնատուր լինել, ապա ահա այն խոսքը, որը Տերը ցույց տվեց ինձ»։ (Սինոդական թարգմ.) [21]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:14
-----------------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) Իսկ եթէ չկամենաս գնալ, ապա արդիւնքը կը լինի այն բանը, ինչ Տէրն ինձ ցոյց է տուել:
(Արարատ թարգմ.) Իսկ եթե մերժես անձնատուր լինել, ահա այն բանը, որ Տերը ցույց տվեց ինձ։
(Գրաբար) Ապա թէ ոչ կամիցիս ելանել՝ այս բան է զոր եցոյց ինձ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: