Երեմիայի մարգարեության մեկնություն 46։3

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Զէնք ու վահա՛ն վերցրէք, մտէ՛ք մարտի մէջ,
   
   Ինչո՞ւ  է այս մարգարեությունը սկսում և խոսում այն մասին, որ նրանք պետք է զինվեն: Մեծ խնամքով նկարագրում է նրանց բոլոր զենքերը` գրեթե ընդօրինակելով պատերազմ տանող և զինվորներին խրախուսող առաջնորդներին: Կա՞մ էլ դա հեգնանքով է ասում:
   

Ա. Լոպուխին

3–8. «Պատրաստե´ք վահաններն ու նիզակները և մարտի՛ ելեք»: [3]«Թամբե՛ք ձիերը և հեծնե՛ք, ձիավորնե՛ր, և կանգնե՛ք սաղավարտներով. սրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք»։ ««Ինչո՞ւ եմ Ես նրանց տեսնում զարհուրած և հետ նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են, և փախչում են առանց հետ նայելու. շուրջբոլորը սարսափ է, - ասում է Տերը»։ «Արագաշարժը չի փախչի, և ուժեղը չի փրկվի. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, նրանք կսայթաքեն ու կընկնեն»։ «Ո՞վ է սա, որ բարձրանում է գետի պես, և, հոսքերի նման, ալեկոծվում են նրա ջրերը»։ «Եգիպտոսը բարձրանում է գետի պես և, հոսքերի նման, ալեկոծվում են նրա ջրերը, և ասում է. «Կբարձրանամ և կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքը և նրա բնակիչներին»»։ (Սինոդական թարգմ.)
   
    Մարգարեն դիմում է եգիպտական բանակին, որը Նեհաո փարավոնի ղեկավարության ներքո կանգնած էր Եփրատի մերձակայքում գտնվող Կարքեմիշ քաղաքի մոտ: Թող եգիպտացիները զինվեն և պատրաստվեն հանդիպելու թշնամուն՝ քաղդեացիներին: Բայց ո՛չ, նրանց շարքերում շփոթություն է նկատվում, նրանք փախչում և զոհվում են թշնամիների սրից  (Եր. 1:6): Հզոր եգիպտացիների այս պարտությունը մարգարեն ավելի ուշ է պատկերում: Եգիպտական ​​զորքերը նետվում են առաջ, ինչպես գարնանը վարարած Նեղոսի ջրերը: Քաղդեացիների դեմ պատերազմելու համար Եգիպտոսը հավաքել էր իր բոլոր ուժերը, բայց Տերը որոշեց ոչնչացնել ընտրյալ ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված եգիպտական ​​բանակին, ուստի Եգիպտոսին ոչինչ չի կարող օգնել, ոչ ոք նրան չի պաշտպանի Աստծո սարսափելի դատաստանից, որի իրականացնողը լինելու է Նաբուգոդոնոսորը:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1

--------------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) «Զէնք ու վահա՛ն վերցրէք, մտէ՛ք մարտի մէջ,
(Արարատ թարգմ.) «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և մարտի՛ մոտեցեք.
(Գրաբար) Առէ՞ք զէն եւ վահանս. մատերուք ի պատերազմ։