Սուրբ Եփրեմ Ասորի
- Ես կործանեցի Եսաւին եւ նրա թաքստեան տեղերը յայտնի դարձրի. այլեւս նրանք չեն կարող թաքնուել: Նրա զաւակը կորստեան մատնուեց իր եղբօր եւ դրացու ձեռքով.
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։9
Ա. Լոպուխին
«Սակայն Ես ամբողջովին մերկացնելու եմ Եսավին, բացահայտելու եմ նրա թաքնվելու վայրերը, և նա չի կարող թաքնվել: Պիտի կործանվի նրա սերունդը, և նրա եղբայրներն ու նրա հարևանները. և նա չպիտի լինի»։ (Սինոդական թարգմ.) [10]
«Թաքնված վայրեր»–ը թաքստոցներն են, որտեղ պահված էին ամենաթանկ իրերը:
Եդոմացիների «եղբայրներն ու հարևանները» ամաղեկացիները, քոռացիները, սիմեոնացիները և ուրիշ ցեղեր էին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
-------------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) Ես կործանեցի Եսաւին եւ նրա թաքստեան տեղերը յայտնի դարձրի. այլեւս նրանք չեն կարող թաքնուել: Նրա զաւակը կորստեան մատնուեց իր եղբօր եւ դրացու ձեռքով.
(Արարատ թարգմ.) Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։
(Գրաբար) Զի ես կործանեցի զԵսաւ. եւ յայտնեցի զծածուկս նորա, եւ թաքչել ոչ կարասցեն։ կորեաւ զաւակ նորա ի ձեռանէ եղբաւր եւ դրացւոյ իւրոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: