Երեմիայի մարգարեության մեկնություն 49։11

Սուրբ Եփրեմ Ասորի

չկայ քո որբը, որ ապրի, իսկ նրանց այրիներն ինձ վրայ էին յոյս դրել»:
     
     Ահա թե ինչ է ասում Աստված մեղավորներին խրատելու համար, քանի որ նա պատժում է նրանց սահմանված դատավճռով, որը չի դիպչի չամբարշտացածներին և անմեղներին: Քանզի ակնհայտ է, որ մարգարեն խոսում է քաղդեացիների սրից ընկած զինվորների երեխաների և կանանց մասին: Այսպիսով՝ Եզեկիելի խոսքն անվիճելի է. «Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի»  (Եզեկ.  18:20)։
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 49։9
     

  Ա. Լոպուխին

«Թո՛ղ քո որբերին, Ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ապավինեն Ինձ»։ (Սինոդական թարգմ.) [11]
     
     Քանի որ Եդոմն այլևս չի կարող ինքնուրույն հոգ տանել իր այրիների և որբերի մասին, նա պետք է նրանց վստահի Աստծո ողորմածությանը, Ով նրանց պաշտպանություն է խոստանում:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։7
---------------------------------

[11](Էջմիածին թարգմ.) չկայ քո որբը, որ ապրի, իսկ նրանց այրիներն ինձ վրայ էին յոյս դրել»:
(Արարատ թարգմ.) Թո՛ղ քո որբերին, ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ինձ ապավինեն»։
(Գրաբար) եւ չիք մնալ որբւոյն քում թէ կեցցէ. եւ այրիք նոցա յիս յուսացան։