Երեմիայի մարգարեության մեկնություն 50։20

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն օրերին ու այն ժամանակ, - ասում է Տէրը, - Իսրայէլի մօտ անօրէնութիւն պիտի փնտռեն, բայց այլեւս այն չի լինելու, պիտի փնտռեն նաեւ Յուդայի երկրի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրայ պիտի լինեմ՝ քաւութիւն տալու համար նրանց անիրաւութիւններին»:
     
     Չասաց` «որովհետև ուղղվել է», այլ ասաց` «որովհետև Ես մի կողմ եմ թողել զայրույթը»: Չասաց, որ զայրույթ կլինի, սակայն պատիժ չի լինի, այլ ասաց, որ այն չի հայտնվի: Այսպիսով՝ մեղքերը դավաճանեցին նրան,  ոչ թե թուլությունը:
     

Ա. Լոպուխին

«Այդ օրերին և այդ ժամանակ, - ասում է Տերը, - պիտի փնտրվի Իսրայելի անօրենությունը, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց դրանք չեն գտնվելու. որովհետև պիտի ներեմ նրանց, ում ողջ կթողնեմ»։ (Սինոդական թարգմ.) [20]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-----------------------------------------

[20](Էջմիածին թարգմ.) Այն օրերին ու այն ժամանակ, - ասում է Տէրը, - Իսրայէլի մօտ անօրէնութիւն պիտի փնտռեն, բայց այլեւս այն չի լինելու, պիտի փնտռեն նաեւ Յուդայի երկրի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրայ պիտի լինեմ՝ քաւութիւն տալու համար նրանց անիրաւութիւններին»:
(Արարատ թարգմ.) Այդ օրերին և այդ ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի անօրենությունը պիտի փնտրվի, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց չեն գտնվելու. որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց իբրև մնացորդ թողեցի»։
(Գրաբար) Յաւուրսն յայնոսիկ, եւ ի ժամանակին յայնմիկ՝ ասէ Տէր, խնդրեսցեն զանիրաւութիւնն Իսրայէլի, եւ ոչ եւս իցէ. եւ զմեղս Յուդայ՝ եւ ոչ գտանիցեն. զի քաւիչ եղէց անիրաւութեանց նոցա