Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրանց բոլոր որդիները պատրաստուեցին իբրեւ առիւծներ, իբրեւ առիւծի կորիւններ.
Ոմանք սա վերագրում են պարտված բաբելոնացիներին, որոնք հարվածից մռնչում էին ճիշտ առյուծի պես: Ավելի լավ է սա առնչել մեդացիներին, քանի որ նրանք ահարկու էին, իսկ (նման պարագաները ներկայացնելու համար) Սուրբ Գիրքը սովորաբար օգտագործում է առյուծի օրինակը։
Ա. Լոպուխին
«Նրանք բոլորն էլ պիտի մռնչան առյուծների պես, և պիտի մռմռան առյուծի կորյունների պես»։ (Սինոդական թարգմ.) [38]
Այստեղ խոսքը ներկայիս քաղդեացիների մասին է: Կարծես մարգարեն ցանկանում է ասել. «Թող նրանք հաղթեն, սակայն դա երկար չի տևի..․»։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
------------------------------------------
[38](Էջմիածին թարգմ.) Նրանց բոլոր որդիները պատրաստուեցին իբրեւ առիւծներ, իբրեւ առիւծի կորիւններ.
(Արարատ թարգմ.) Միասին պիտի մռնչան առյուծների պես, պիտի մռմռան կորյունների պես։
(Գրաբար) համաւրէն իբրեւ առիւծունք պատրաստեցան որդիք նոցա. եւ իբրեւ զկորիւնս առիւծուց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: