Ա․ Լոպուխին
13-16. Այն ժամանակ Հրեշտակին ի պատասխան, որը խոսում էր ինձ հետ, Տերը բարության ու մխիթարության խոսքեր ասեց: [13] Եվ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց. «Հայտարարի՛ր ու ասա՛ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղեմի ու Սիոնի համար,» «և մեծ ցասումով բարկացած եմ այն ազգերի վրա, որոնք ապրում են խաղաղության մեջ, քանի որ երբ Ես քիչ էի բարկանում, նրանք ավելացնում էին չարությունը»: Այդ պատճառով այսպես է ասում Տերը. «Ես գթությամբ դառնում եմ դեպի Երուսաղեմը, այնտեղ կառուցվելու է Իմ տունը»,− ասում է Զորությունների Տերը,− «ու կրկին սահման կգծվի Երուսաղեմի շուրջը»: (Սինոդական թարգ․)
Տիրոջ կողմից ուղղակիորեն Երուսաղեմի և մյուս քաղաքների մասին, որոնք Տերն Իրենն է կոչում (համար 17), ասված բարի ու մխիթարական խոսքերի բովանդակությունը (համար 13) հետևյալն է. ընտրյալ ժողովրդի աղետների վերջը մոտենում է․ Երուսաղեմում Տաճարը կկառուցվի (հետևաբար, Տեր Աստվածը, որ բնակվում է տաճարում, կրկին մոտ կլինի Իր ժողովրդին)․ քաղաքը նույնպես կվերաշինվի: Գերության արհավիրքները կմոռացվեն, քանի որ Տիրոջ բարեգթությունը առատորեն կդրսևորվի բարիքների լիության մեջ, և դրանով կլցվեն ճշմարիտ Աստծուն երկրպագող բոլոր քաղաքները:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ամենակալ Տէրը պատասխանեց Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ասում բարութեան եւ մխիթարութեան խօսքեր:
(Արարատ թարգ․) Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։
(Գրաբար) Եւ պատասխանի ետ Տէր ամենակալ հրեշտակին՝ որ խաւսէր յիս՝ բանս բարեաց եւ բանս մխիթարութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: