Ա․ Լոպուխին
Եվ նույնիսկ իմ ծառաների և աղախինների վրա կհեղեմ Իմ Սուրբ Հոգուց այդ օրերին: (Սինոդական թարգ․)[29]
«Եվ նույնիսկ («վէգամ−вэгам») ծառաների և աղախինների վրա».․․ «Գամ−гам» (նաև) մասնիկով խոսքը զորանում է և այն հանգամանքն է շեշտում, որ ինչ−որ անսովոր բանի մասին է հայտարարվում («վէգամ−вэгам»՝ և նույնիսկ): Անշուշտ, հինկտակարանյան պատմության մեջ մարգարեության շնորհը ծառաներին չէր տրվում: Ուստի Յոթանասնիցում մարգարեի խոսքերն այն իմաստով են հասկացվել, որ նա խոսում է Տեր Աստծու ծառաների, այսինքն՝ հրեաների մասին, և դրանք առաջին դեմքի դերանունով լրացնելով՝ «Իմ ծառաների վրա և իմ աղախինների վրա» են թարգմանել։
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 1:27
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Այն օրերին իմ Հոգուց կը հեղեմ իմ ծառաների վրայ, իմ աղախինների վրայ, որոնք կը մարգարէանան:
(Արարատ թարգ․)Այն օրերին իմ հոգին ծառաների և աղախինների վրա ևս պիտի թափեմ։
(Գրաբար)Եւ ի վերայ ծառայից իմոց, և ի վերայ աղախնաց իմոց յաւուրսն յայնոսիկ հեղի՛ց յՈգւոյ իմմէ, և մարգարէասցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: