Ա․ Լոպուխին
Ընդ որում ասում եք․ «ահա որքան աշխատանք կա», և անտեսում եք այն, ասում է Զորությունների Տերը, և բերում եք գողացվածը, կաղը և հիվանդը, և նույն հատկություններով էլ հացի ընծան եք բերում․ մի՞թե կարող եմ հաճույքով ընդունել այն ձեր ձեռքից, ասում է Տերը։ (Սինոդական թարգ․) [13]
Ռուսերեն թարգմանությունը այստեղ ճշգրիտ կերպով փոխանցում է մասորեթական տեքստի իմաստը։ Քահանաներն ասում են, որ իրենց համար դժվար է ընտրել, թե որ կենդանին է զոհաբերության համար հարմար, որը ո՛չ (ահա որքան աշխատանք կա)։ Սակայն Յոթանասնիցի տեքստը ավելի ճշգրիտ միտք է բովանդակում․ «և դա չարչարանքից է»։ Ըստ այս տեքստի՝ այստեղ մի արդարացում է բովանդակվում, որը հորինել էին քահանաները, երբ մարգարեն հանդիմանում էր նրանց Աստծուն կույր ու կաղ կենդանիներ զոհաբերելու համար։ Նրանք ասում էին, որ դա թույլ են տվել միայն այն ծանր հանգամանքների պատճառով, որոնց մեջ գտնվում էին բերողները։ Տիխոմիրովը, սլավոներեն ընթերցումը (ըստ Յոթանասնիցի) ճիշտ ընդունելով, ամբողջ համարը այսպես է թարգմանում․ «Եւ դուք ասում եք․ «դա դժվարին հանգամանքների պատճառով է կատարվում»։ Եւ դուք անտեսում եք Ինձ,− ասում է Զորությունների Տերը. հափշտակվածը, կաղը և հիվանդն եք բերում, զոհ մատուցում։ Մի՞թե Ես այդ կընդունեմ ձեր ձեռքից,− ասում է Տերը»։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ասում էիք, թէ՝«Դատաժանքով է բերուած». ես այն քամուն կը տամ, - ասում է ամենակալ Տէրը: Եւ եթէ գողացուած, կաղ ու նիհար անասուն զոհ մատուցէք ինձ, կ՚ընդունե՞մ դրանք ձեր ձեռքից, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ ասում եք. Սա ի՜նչ տաժանք է, և քամահրում եք,- ասում է Զորքերի Տերը,- և գազաններից խլվածը, կաղը և հիվանդը բերում եք. սրանք եք բերում իբր ընծա. մի՞թե ձեր ձեռքերից ես կընդունեմ այն,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ ասէիք՝ թէ այն յաշխատութենէ է։ Եւ փչեցից զայն արտաքս՝ ասէ Տէր ամենակալ։ Եւ եթէ մատուցանիցէք ինձ յափշտակեալն եւ զկաղն եւ զվտիտս պատարագ, եթէ ընկալա՞յց զնոսա ի ձեռաց ձերոց, ասէ Տէր ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: