Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Քաջերդ, Թեմա՛ն, սարսափով պիտի համակվեն, այնպես որ Եսավի լեռան վրա բոլորը կվերանան կոտորածով։ (Սինոդական թարգ․) [9]
 
 Իմաստության ու խելամտության կորստից բացի՝ եդոմացիները, նույնիսկ նրանցից ամենաքաջերը, պիտի համակվեն սարսափով:
 «Թեմանը» Եդոմի հարավային մասի սովորական անվանումն է, որը երբեմն գործածվում է նաև ամբողջ Եդոմի փոխարեն (Երեմ. 49:7, Եզեկ. 25:13): Ըստ Հերոնիմոսի վկայության՝ նրա ժամանակներում Թեման անունով քաղաք է եղել նաև Պետրա քաղաքից մոտ հինգ մղոն հեռավորության վրա, որտեղ տեղակայված է եղել հռոմեական կայազոր:
 «Եսավի լեռան վրա բոլորը կվերանան կոտորածով (mikkatel)». Յոթանասնիցը և Վուլգաթան «mikkatel» արտահայտությունը վերագրում են 10−րդ համարին, ինչի հետևանքով 10−րդ համարի սկզբում մեկ` «նեղություն» (mechamos) գոյականի փոխարեն սլավոներեն տեքստում ընթերցվում է երկուսը` «կոտորածի և անօրենության համար» (Յոթանասնից՝ «dia thn sfaghn kai thn asebeian»): Նախադասության մնացյալ հատվածը հունա-սլավոներեն տեքստում փոխանցված է ավելի ճշգրիտ, քան ռուսերենում. մասնավորապես՝ «որ մարդը (եբր.` «ikkareth isch», ռուս.` «բոլորը») վերանա Եսավի լեռան վրայից»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եւ Թեմանում գտնուող քո պատերազմողները խուճապահար կը լինեն, քանի որ պիտի վերանայ մարդը Եսաւի լեռից»:
(Արարատ թարգ․) Եվ քո զորավորները պիտի զարհուրեն, ո՛վ Թեման, որովհետև Եսավի լեռից մարդը բնաջինջ պիտի լինի սպանվելով։
(Գրաբար) Եւ սարսեսցեն պատերազմօ՛ղք քո որ ի Թեմանա. զի բարձցի՛ մարդ ի լեռնէն Եսաւայ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: