Մաղաքիա արք. Օրմանյան
Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո'ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:9
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
Աստծո վերաբերյալ ասված «Որդու անըմբռնելի ծնունդ, Հոր անկիրք ծնունդ» արտահայտությունները պետք չէ ֆիզիկական իմաստով հասկանալ: Անըմբռնելի կերպով Հայրն Իրենից ծնում է Որդուն՝ որպես ճշմարիտ Աստված ճշմարիտ Աստծուց:
Օգոստինոս Երանելի
Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
Այստեղ հստակ ներկայացված է Սուրբ Երրորդությունը. Հայրը` ձայնի միջոցով, Որդին՝ մարդ դառնալու միջոցով, Հոգին՝ աղավնու կերպարանքով:
Սուրբգրային որոշ մասերում Երրորդությունը ինչպես անհատապես, այնպես էլ հերթականությամբ, Իրեն բացահայտում է արարչագործության միջոցով. Հայրը` «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին» ասող ձայնի միջոցով, Որդին՝ Կույսից ծնված մարդկությամբ, Սուրբ Հոգին՝ աղավնու կերպարանքով: Այս ամենը հայտնվում է առանձին–առանձին, բայց Երրորդությունը ոչ մի դեպքում չի բաժանվում: Սա ավելի լավ պատկերացնելու համար եկեք հիշենք մեր հիշողության, միտքի և կամքի մասին: Թեև այստեղ մենք դրանք առանձին–առանձին ենք թվարկում, սակայն չենք կարող որևէ բան անել կամ որևէ բան ասել՝ օգտագործելով դրանցից միայն մեկը: Այնուամենայնիվ, չպետք է ենթադրել, որ այս օրինակը կատարելապես բացատրում է Երրորդության վերբանական խորհուրդը, և որ Նա (Սուրբ Երրորդությունը) բաղկացած է մասերից: Ո՞վ կցանկանա վիճել այն մասին, որ համեմատության մեջ մասերի միջև չկա ամբողջական նմանություն: Եվ արդյո՞ք հնարավոր է, արարածին նմանեցնելով, նկարագրել Արարչին:
Ավետարանիչներից յուրաքանչյուրը մտքում ունեցել է երկնային ձայնի կողմից ասված խոսքերը. այնուամենայնիվ, նրանցից ոմանք ասված խոսքերի իմաստը իրենց բառերով այնպես են վերաշարադրել, որ ստացված արտահայտությունը համապատասխանի «Որ ունես իմ ամբողջ
Որոգինես
Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
Հորդանանի գետի մոտ Սուրբ Երրորդությունը հայտնվեց մարդկանց: Արդյո՞ք սա Աստվածային Երրորդությունը չէ, քանի որ Հայրը վկայեց՝ Որդին Նա էր, Ում մասին վկայվեց, իսկ Սուրբ Հոգին հայտնվեց:
Սա Նրան ասում է Աստված, Ում համար ամեն ինչ միշտ «ներկա» է: Ես կարծում եմ, որ Աստծու համար գիշեր և առավոտ չկա: Կա միայն այն, ինչը գոյակցում է Նրան՝ Իր անսկիզբ և հավերժական կյանքում: Կա, այսպես ասած, Նրա ներկայի օրը, որում ծնվել է Որդին, այնպես որ ո՛չ Նրա ծննդյան սկիզբը, ո՛չ էլ «օրը» հնարավոր չէ գտնել:
Ա. Լոպուխին
Երկնքից մի ձայն եկավ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»: (Սինոդական թարգ․)[11]
Մարկոսի, ինչպես նաև Ղուկասի ավետարանում Աստծո ձայնն ուղղված է ուղղակիորեն Քրիստոսին, մինչդեռ Մատթեոսի ավետարանում՝ երրորդ դեմքի, հավանաբար Կարապետին։ Գ. Ա. Խոլմովսկին (Քրիստ. Հինգշբթ. 1910 թ. Հուն. էջ 39–41) առաջարկում է Հայր Աստծու Որդուն ուղղված խոսքի հետևյալ թարգմանությունը. «Դու իմ սիրելի Որդին ես. Քո միջոցով ես բացահայտեցի իմ բարեհաճությունը»: Իսկապես, այս խոսքերում ավելի լավ է տեսնել ոչ թե Իր Միածին Որդու վրա կենտրոնացած Երկնային Հոր բարեհաճության ցուցումը, այլ Որդու մեջ (կամ Որդու միջոցով) մարդկանց հանդեպ դրսևորված Հայրական շնորհի ցուցումը: Սրա օգտին է խոսում «eudokhsa» բառի աուրիստական իմաստը (միանգամյա գործողություն, որը նշանակում է Աստծո Որդու՝ մարդկանց փրկության համար երկիր ուղարկվելը), ինչպես նաև այն փաստը, որ «eudokhsa» բայը, ըստ էության, «Դու ես իմ սիրելի որդին» արտահայտությունից հետո ոչ թե մարդկային ցեղին, այլ Քրիստոսի անձին առնչելն արդեն ավելորդ է դառնում:
Հրեա ուսուցիչները, որոնք հավատում էին, որ Աստված այլևս չէր խոսում իր մարգարեների միջոցով, հավատում էին նաև, որ Նա այժմ իրենց դիմում է երկնքի ձայնով (bat kol), թեև սա նշանակությամբ չէր հավասարեցվում մարգարեությանը: Այստեղ Մարկոսը ցույց է տալիս, որ և՛ երկնքից հնչող ձայնը, և՛ Հովհաննեսի մարգարեությունը վկայում են Հիսուսի մասին:
Հրեական ավանդության մեջ երկնքից եկող ձայնը երբեմն մեջբերում է Սուրբ Գիրքը, և շատ գիտնականներ կարծում են, որ այստեղ երկնային ձայնը վերաբերում է Սուրբ Գրքի երկու կամ երեք հատվածների: Սաղմ․ 2:7 համարում խոսվում է արքայական Մեսիայի՝ Աստծո Որդու մասին, Ես․ 42:1–ում խոսվում է տառապող ծառայի մասին, Ծննդ․ 22:2–ում խոսվում է իր սիրելի որդուն զոհաբերող Աբրահամի մասին: Մարկ․ 1:11 համարը քիչ թե շատ նման է Սաղմ․ 2:7 և Ծննդ․ 22:2 համարներին:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) ՁԵրկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։
(Գրաբար) Յնա՛յն եղեւ յերկնից ՝ եւ ասէ. Ես որդի իմ սիրելի, քե՛զ հաճեցայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: