Ծննդոց գրքի մեկնություն 1:4

Սրբ. Եփրեմ Ասորի (†373)

Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 1:3   
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Աստված տեսավ, որ լույսը բարի է․ և Աստված լույսը բաժանեց խավարից: (Սինոդական թարգ․)[4]
   
    Տեսավ, որ լույսը բարի է ․․․ Այսպես, ըստ Սաղմոսերգուի՝ Տերն ուրախանում է Իր գործերով (հմմտ. Սաղմ. 103:31): Սլավոներեն թարգմանության մեջ լույսն անվանվում է «բարի», քանի որ այն միլիոնավոր տարբեր մարդկանց ուրախության ու երջանկության աղբյուր է: Եվ Աստված լույսը բաժանեց խավարից… Սրանով Աստված բնավ չոչնչացրեց սկզբնական խավարը, այլ միայն հաստատեց լույսի հետ դրա ճիշտ պարբերական հերթափոխումը, որն անհրաժեշտ է ոչ միայն մարդու ու կենդանանիների, այլ նաև այլևայլ արարածների կյանքի ու ուժերի պահպանման համար (Սաղմ. 103:20–24, Երեմ. 33:20–25, 31:35):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․)Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից:
(Արարատ թարգ․)Եվ Աստված տեսավ լույսը, որ բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից:
(Գրաբար)Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի՛ է: Եւ մեկնեաց Աստուած ի մէջ լուսոյն և ի մէջ խաւարին: