Ծննդոց գրքի մեկնություն 15:11

Ա. Լոպուխին

Եվ կտրված դիերի վրայ գիշատիչ թռչուններ իջան, բայց Աբրամը ետ քշեց նրանց։ (Սինոդական թարգ․) [11]

   

   Եվ կտրված դիերի վրայ գիշատիչ թռչուններ իջան... Այս աննշան մանրամսնությունը համարվում է այն կռապաշտ ցեղերի մարգարեական նախացուցումը, որոնք, հրապուրելով Իսրայելի ժողովրդին իրենց օրինակով, պղծում էին այդ ուխտը և աղարտում նրա մաքրությունը («Իսրայելի անառակությունը»):

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Գիշակեր թռչուններ էին իջնում դրանց կտրտուած մարմինների վրայ, բայց Աբրամը հսկում էր կտրտուած մարմինները:
(Արարատ թարգ․) Եվ կտրած մարմինների վրա գիշատիչ թռչուններ իջան, բայց Աբրամը քշեց նրանց:
(Գրաբար) Եւ իջանէին թռչունք ի վերայ յօշելոյ անդամաթուին նոցա։ Եւ նստէր առ նոքօք Աբրամ։