Հովհաննես Ծործորեցի
Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»:
 Հիսուսն ասաց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում Իմ մասին, ո՞վ եմ»:
«Դուք» ասելու նպատակն այն է, որ [աշակերտները] հարցերի միջոցով ավելի բարձր միտք ձեռք բերեն և շատերի պես չմնան նույն նվաստության մեջ: Ուստի [Հիսուսն] ասում է. «Դուք, որ այնքան հրաշքներ վայելեցիք, որ անճառ խոսքեր լսեցիք, որ այսքան ժամանակ Իմ հետևից եկաք, որ Հոգու շնորհի զորությունն Իմ միջոցով առաք, ի՞նչ եք ասում Իմ մասին, ո՞վ եմ»: Բայց թե ինչու Ինքը չի վկայում Իր ով լինելու մասին, այլ նրանց է հարցնում, պատճառն այն է, որ կամենում է ոչ թե Ինքն Իր մասին խոսքով վկայել, այլ Իր գործերի միջոցով, նրանց վկայություններով [Իր մասին] հավաստել և ապա ի հաստատություն նրանց խոսքերի՝ Իրեն ճանաչել տալ: Որովհետև ո՛չ միայն սա, այլև բոլո՛ր աստվածային [գործերն] են այսպես կատարվում. [Աստված] բարի գործի սկիզբը մեր հոժարությունից է վերցնում, իսկ դրա փառավոր վերջը՝ որպես ինքնավարտ կնիք, Ուսուցչից է:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:13
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: