Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Պետրոսը, Նրան մի կողմ տանելով, սկսեց Նրան հանդիմանել ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող Քեզ այդպիսի բան չպատահի»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:21
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»:
Պետրոսը, Նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել Նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի Քեզ, Տե՛ր, թող չպատահի դա Քեզ»:
Ի՞նչ է սա. նա, ով արժանացավ այնպիսի հայտնության և երանություն ընդունեց, ինչպե՞ս իսկույն ընկավ երկմտանքի մեջ ու սխալ թույլ տվեց: Նախ՝ վախեցավ չարչարանքներից, թեպետ [դրանց մասին] շատ էր լսել. եթե չարչարանքներ Կրողը տագնապում էր խաչվելուց առաջ 1, ի՞նչ ասել [Պետրոսի] մասին: Երկրորդ՝ թեպետ Նրան Աստծո Որդի դավանեց Հոր հայտնությամբ, սակայն խաչի ու հարության խորհրդին հասու չեղավ, որովհետև այն հայտնի չդարձավ նրան, այլ ծածուկ պահվեց, ինչպես ասում է [ավետարանա-կան] խոսքը(Ղուկ. 9։45, 18։34): Ուստիև վիճում էր, սակայն անվստահորեն, և առանձին ասաց. «Քա՛վ լիցի Քեզ, Տե՛ր». կամ կարծում էր, թե Հայրը Քրիստոսի քավիչը պիտի լիներ, որպեսզի Նա չչարչարվեր, կամ էլ «Քավ լիցի Քեզ, Տեր»-ը նշանակում է [նույնը, ինչ] «Թող չպատահի քեզ»-ը: Իսկ Հիսուսն ի՞նչ [պատասխանեց]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: