Հովհաննես Ծործորեցի
Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր:
 Երբ պատանին լսեց այս խոսքը, տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ:
 Նա պարարտ ու հարուստ հող էր, սակայն խեղդվել էր փշերով, որովհետև, ինչպես ավետարանիչն է ասում, այն պատճառով տրտմեց, որ շատ ունեցվածք ուներ: Ովքեր սակավ [ունեցվածք] ունեն, այնքան բռնված չեն [դրա սիրով], որքան նրանք, ովքեր շատ ունեցվածքի մեջ թաղված են, ինչպես այս մարդը, ով [Հիսուսին] այդքան հոժարությամբ մոտեցավ, բայց երբ լսեց, որ ունեցվածքից պիտի հրաժարվեր, սիրտն այնքան լցվեց, որ անգամ պատասխան չկարողացավ տալ, այլ տրտմած ու պապանձված հեռացավ:
 
Մաղաքիա արք. Օրմանյան
Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: